«Լոֆթ» կենտրոնն ու Լոռու մարզային գրադարանը
06.03.2020 | 02:05
Լոռու մարզային գրադարանի 2-րդ հարկը զբաղեցնելու է «Լոֆթ» կենտրոնը: Աշխատակիցների շրջանում դժգոհության ալիք էր բարձրացել: Որտե՞ղ են աշխատելու, աշխատելու՞ են, թե՞ ոչ, նշում են նաև, որ առավել տարեց ընթերցողի համար սա նաև ընթերցանության վայր է, միչդեռ վերածվելու է վճարովի ժամանցային կենտրոնի: Հույս կար, որ ԿԳՄՍ ներկայացուցիչների հետ քննարկումից հետո պատկերը ավելի պարզ կլինի: Բայց պարզվեց՝ քննարկումները դեռ շարունակվելու են: Լոռու մարզային գրադարանի տնօրեն ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Լոֆթն» իր գործունեությունը գրադարանի 2-րդ հարկում ծավալելու է երեկոյան ժամը 18:00-ից, գրադարանի աշխատանքներին չի խանգարելու: Սա` նախնական պայմանավորվածությամբ, դեռ պայմանագիրը վերանայելու են, քննարկելու են պայմանները: Երկրորդ հարկում մատենագիտական բաժինն է, մամուլը, գրապահոցը, դահլիճը: Երրորդ հարկ էլ ունեն, բայց տարածքը բավարար չէ, ամենամեծ խնդիրը 15 աշխատակցի տեղավորելն է երկրորդ հարկը վերցնելու պարագայում:
Լոռու մարզային գրադարանի պայմանները գոհացուցիչ են (գոնե մինչ այս պահը), ընթերցողների պակաս չկա, մոտ 16 հազար ընթերցող ունեն: Գրքերի համալրումը, մանավանդ վերջին տարիներին, ավելացել է: Գրադարանն ունի երեք հարյուր յոթանասունութ հազար կտոր գիրք: Մարզային գրադարանը սպասարկում է և՛ քաղաքի, և՛ հարակից համայնքների ընթերցողին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ